Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմնին
17.09.2020 11:40
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Շահինյան փողոցից բերման են ենթարկել 50-ամյա Վեսմիր Բ.-ին, որը օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: