Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին
17.10.2019 13:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ հոկտեմբերի 17-ին, ժամը 01.30-ին, Երևան քաղաքի Էրեբունու ռազմական օդանավակայանի մոտից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Ռաֆիկ Ս.-ին, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: