Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
17.11.2016 12:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 22-ին, Երևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Արայիկ Հ.-ն, որը 2014 թ. հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: