Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիսում
22.01.2018 12:21
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 21-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Հայկ Բ.-ին, որը 2017թ. նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: