Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
22.05.2019 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 21-ին, ժամը 13.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 25-ամյա Էդգար Ս.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ի մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: