ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 16.05-ին, Երևանի Ջամբուլի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն, որը դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Դալար գյուղի Կամոյի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել դեկտեմբերի 20-ից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1977 թ. ծնված Արմեն Հ.-ին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: