Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
26.01.2018 10:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները հունվարի 25-ին, ժամը 21.50-ին, Երևան քաղաքի Շինարարների փողոցի սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որը հունվարի 16-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: