ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խարդախության նոր մեխանիզմ. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

26.10.2023 09:33 Խարդախություն

Քննությանը հայտնի վերջին ահազանգը հոկտեմբերի 3-ին էր: Այդ օրը 18-ամյա մի քաղաքացի ոստիկանության Արաբկիրի բաժնում տվեց հաղորդում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած խարդախության վերաբերյալ: Խարդախության մեխանիզմն առաջին անգամ չէր օգտագործվում:
«Այս անգամ էլ WhatsApp հավելվածի միջոցով երիտասարդի հետ կապ հաստատած և Կարեն ներկայացած անձը ցանկացել էր գնել նրա բջջային հեռախոսը: Երեկոյան ժամը ութին հանդիպել էին Ազատության պողոտայում, պայմանավորվել, հետո այդ ոմն Կարենը, վերցնելով երիտասարդի բանկային քարտի տվյալները, զանգել էր ընկերոջը, խնդրել այդ քարտի հաշվեհամարին ուղարկել պայմանավորված գումարը, և, որպես մուծման ապացույց, իր հեռախոսին ուղարկել համապատասխան անդորրագրի նկարը: Հաշված րոպեներ անց անդորրագրի նկարն ուղարկված էր: Կարենը վերցրել էր հեռախոսն ու հեռացել»,- ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ալբերտ Հովակիմյանը:
Երիտասարդը միայն որոշ ժամանակ անց, գումարն այդպես էլ չստանալով, հասկացել էր, որ անդորրագիրը կեղծ է:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Արաբկիրի քրեական հետախույզներն անցան գործի: Խարդախության նման մի դեպք էլ տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին: Այս անգամ տուժածը 24-ամյա մի երիտասարդ էր: Նրանից էլ նույն կերպ, կեղծ անդորրագիր ցույց տալուց հետո, խարդախությամբ հափշտակել էին բջջային հեռախոս:
Իսկ հունիսի 10-ին կատարվածը քիչ այլ ընթացք էր ստացել: Զանգել էին կոշիկի սրահ, ներկայացել մշտական գնորդ ու պատվիրել մեկ զույգ կոշիկ՝ պայմանով, որ առաքեն: Խանութի աշխատակիցը մեկնել էր պայմանավորված վայր` նույն Ազատության պողոտա: Խարդախության մեխանիզմը, սակայն, չէր աշխատել. առաքողը հանդիպել էր երկու հոգու, բայց արագ էլ հասկացել էր, որ ինչ-որ բան այն չէ: Եվ, այնուամենայնիվ, երկու հոգին առաքիչից բացահայտ հափշտակել էին կոշիկներն ու դիմել փախուստի: Այլ կերպ ասած` խարդախությունը դարձել էր կողոպուտ:
Արաբկիրի քրեական հետախույզները համադրեցին այս բոլոր դեպքերի հանգամանքները, նաև ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առաջ քաշած վարկածը, որ բոլոր հանցագործություններին մասնակից է նույն անձը` հաստատվեց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ կողոպուտն ու խարդախությունները կատարել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում հաշվառված 28-ամյա մի տղամարդ: Հաշվառված էր, սակայն չէր բնակվում այդ հասցեում: Նրա փնտրտուքը տևեց մինչև հոկտեմբերի 21-ը: Այդ օրը նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում, ձերբակալվեց և ներկայացվեց Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բացահայտումն ամբողջացնելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
28-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Ի դեպ, բացառված չէ, որ նման խարդախություններից տուժել են նաև այլ անձինք, որոնք կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: