Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Տաշիրում
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 27-ին Տաշիր քաղաքում հայտնաբերել և Էրեբունու բաժին են տեղափոխել 32-ամյա Կարեն Մ.-ին, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 
 Նա ներկայացվել է քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					