Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Եղեգնաձորում
29.05.2019 18:02
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 27-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ ծառայողների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Եղեգնաձոր քաղաքի «Իվանի խաչմերուկ» կոչվող տարածքից բերման է ենթարկվել 49-ամյա Վահան Մ.-ն, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից 2014թ. ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: