Խարդախության համար հետախուզվողը ժամանեց Երևան
01.08.2019 13:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 32-ամյա Գոռ Մ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: