Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
10.01.2024 12:10
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Աշոցքի և Նաիրիի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 9-ին Եղվարդի վարչական տարածքի ամառանոցներից մեկում հայտնաբերել և Շիրակի մարզային քննչական վարչություն են ներկայացրել 51-ամյա Արթուր Ա.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 26-ից ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: