Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արշալույս գյուղում
 
                                            Ոստիկանության Վաղարշապատի և Արաբկիրի բաժինների քրեական հետախույզները դեկտեմբերի 12-ին համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արշալույս գյուղում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 36-ամյա Սարգիս Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					