Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նանսենի փողոցում
15.09.2020 12:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 14-ին Նանսենի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Ստյոպա Գ.-ին, որը սեպտեմբերի 9-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: