Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արջահովիտում
 
                                            ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 20-ին Լոռու մարզի Արջահովիտ բնակավայրի 5-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկում հայտնաբերվել և Սպիտակի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արթուր Ս.-ն: Նա նոյեմբերի 3-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					