Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
24.09.2021 10:52
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 23-ին բաժանմունք է ներկայացել 39-ամյա Սամվել Ո.-ն, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: