Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
29.12.2020 10:42
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 28-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 45-ամյա Անդրանիկ Ղ.-ն, որը 2019 թ. նոյեմբերից ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: