Խարդախություն` խոշոր չափերով
14.12.2012 19:33
Արձանագրված դեպքեր
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Թահարեհ Բարաթին ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ոստիկանության Գյումրիի բաժնի ՊՊԾ վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Կարեն Բաղդասարյանն իրենից վերցրել է 800.000 ՀՀ դրամ` Երևան քաղաքի Տերյան 91 հասցեում գտնվող «ԱՅՍ» դիսկո-ակումբի գիշերային ժամերին գործելու թույլտվություն ձեռք բերելու համար:
Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության նյութերը ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ ՀՔԾ, որտեղ ոստիկանության մայոր Կարեն Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քր.-ի օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խարդախությունը, որըկատարվելէխոշորչափերով) հարուցվել է քրեական գործը:
Կ. Բաղդասարյանի ծառայողական լիազորությունները ՀՀ ոստիկանության պետի հրամանով կասեցվել են:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: