Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1980 թ. ծնված Վահե Մ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Հենրիխ Գ.-ն, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: