ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խարդախությունների դեպքեր են բացահայտվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

07.03.2023 16:03 Խարդախություն
Խարդախությունների դեպքեր են բացահայտվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել Քաջարան քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Նախորդ օրը նա համացանցում կարդացել էր հայտարարություն և, երեք միլիոն դրամ վարկ ստանալու համար, վճարային տերմինալով անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ: Վարկը չէր ձևակերպվել, փոխանցված գումարն էլ խաբեությամբ հափշտակվել էր:
Հաղորդումն ուղարկվել էր Սյունիքի մարզային քննչական վարչություն, ձեռնարկվել էին միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նույն բովանդակությամբ հաղորդում ստացվեց նաև փետրվարի 24-ին. 22-ամյա մի երիտասարդից խարդախությամբ հափշտակել էին 126 հազար դրամ: Իսկ փետրվարի 28-ին հաղորդում ստացվեց ոստիկանության Մեղրիի բաժնում: Նույն մեխանիզմի կիրառմամբ 40-ամյա մի կնոջից հափշտակել էին 60 հազար դրամ:
Վարկած առաջ քաշվեց, որ բոլոր դեպքերում խարդախը նույն անձն է: Սկսվեց համագործակցված աշխատանք` խարդախությունները բացահայտելու ուղղությամբ: Իսկ մարտի 3-ին բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները: Նրանք հենց այդ օրը ստացան հաղորդում 42-ամյա մի կնոջից. նույն կերպ նրանից հափշտակել էին 45 հազար դրամ:
Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ խարդախությունը կատարել էր Մասիս քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Մարտի 6-ին երիտասարդը հայտնաբերվեց, տեղափոխվեց Կապանի բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ ինքն է կատարել վերոհիշյալ բոլոր խարդախությունները: Պարզվեց նաև, որ նա փետրվարի 2-ին 59-ամյա մի տղամարդուց նույն կերպ հափշտակել էր 91 հազար դրամ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: