32-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
10.06.2023 11:57
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 9-ին Երևան քաղաքի Արմենակյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Գևորգ Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: