Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հասմիկի փողոցում
20.06.2024 11:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հունիսի 19-ի գիշերը՝ ժամը 1.10-ին, Հասմիկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 40-ամյա Գրիշա Վ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: