ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք տղամարդ՝ խարդախության մեղադրանքով

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 1/5 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Աղասի Ա.-ն, որը օգոստոսի 29-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 3.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը 2015 թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


***
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Բազումի և Աշոցքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17.30-ին, Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Լևոն Ս.-ն, ով սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: