Խարդախության և գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
26.04.2024 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 34-ամյա Տաթև Ա.-ն: Նա փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (Խարդախությունը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: