Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
28.06.2024 12:39
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի և ՄՔԾ ԱՎ վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 27-ին ԱՎՎ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է ներկայացվել 25-ամյա Պետրոս Վ.-ն, որը մայիսի 22-ից ՌԴ Սարատովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: