ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախի հանցավոր գործունեությունից տուժածներին խնդրում ենք արձագանքել

31.07.2014 14:22 Խարդախություն
Խարդախի հանցավոր գործունեությունից տուժածներին խնդրում ենք արձագանքել

Էդուարդ Խաչատրյանը 2002 թվականի նոյեմբերին Ստեփանավանի բնակչուհիներից մեկին ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով` նրանից խաբեությամբ հափշտակել էր 155 հազար դրամ և 500 հազար դրամի ոսկյա զարդեր ու հագուստ:
2002 թվականի նոյեմբերի 27-ին խարդախության փաստով հարուցվել էր քրեական գործ:
Քննության ընթացքում Էդուարդ Խաչատրյանի գտնվելու վայրը չէր պարզվել: Նույն թվականի դեկտեմբերի 5–ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
2014 թ. հունիսի 25-ին Խաչատրյանը ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվեց և բերման ենթարկվեց:
Քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
Հիմնավոր կասկածներ կան, որ Էդուարդ Խաչատրյանի հանցավոր գործունեությունից տուժել են այլ քաղաքացիներ ևս, որոնց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 0256 2 22 86, 077 03 12 06 հեռախոսահամարներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: