Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
20.08.2016 10:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Լեփսուսի փողոցի թիվ 18 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որը օգոստոսի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: