ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության և գողության մեղադրանքներով հետախուզվողները ներկայացան կամավոր

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 30-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն, ով մայիսի 27-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 30-ին բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Վաղարշակ Ա.-ն, որը մայիսի 30-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: