Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
02.06.2016 09:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի և Նաիրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 1-ին, ժամը 1.20-ին, Եղվարդ քաղաքի Սաֆարյան փակուղու թիվ 1 հասցեից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Մակիչ Կ.-ն, ով մայիսի 30-ից Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: