Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Նոր Խարբերդում
30.03.2015 10:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 28-ին, ժամը 20.10-ին, Նոր Խարբերդի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Մխիթար Հ.-ն, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: