Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Էջմիածնում
08.07.2015 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 7-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Կոմիտասի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սուրեն Վ.-ին, ով հուլիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: