ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկություն, ատրճանակ, փամփուշտներ, ձերբակալություն

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «KYRZ» տեսակի ատրճանակ՝ փամփշտակալով և 9 մմ տ/չ 14 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Սարգիս Գ.-ն ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործով ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: