Խարդախության մեղադրանքով հետախուզվող՝ Երևանի Խորենացու փողոցի տներից մեկում
13.03.2015 15:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 16.00-ին, Երևանի Խորենացու փողոցի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սարգիս Պ.-ն, որը 2014 թ. մայիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: