Հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորի Երևանյան խճուղում
13.02.2018 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 9.50-ին, Երևանյան խճուղու թիվ 90 շենքի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ն, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: