Ոստիկանները գողության համար հետախուզվողին հայտնաբերեցին Աշտարակի խճուղում
22.02.2019 10:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին, ժամը 05.30-ին, Աշտարակի նորակառույց խճուղուց բերման է ենթարկվել 39-ամյա Գնել Ս.-ն, որը 2018թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: