Խարդախության մեղադրանքով հետախուզվողը 12 տարի անց ներկայացավ ոստիկանություն
03.06.2015 15:07
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Մեհրի Մ.-ն, ով 2003 թ. օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: