Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին շքամուտքում
31.12.2015 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Վարդան Մ.-ն, ով սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: