ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խոհանոցային դանակով վնասվածքներ պատճառողը վթարի է ենթարկվել և ժամեր անց հիվանդանոցում մահացել

Մայիսի 2-ին, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1961 թ. ծնված Լուսյա Գ.-ն և 1982 թ. ծնված Գայանե Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Լուսյա Գ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու նշված վնասվածքները պատճառել է ամուսինը` 1961 Արտավազդ Մ.-ն:
Նույն օրը ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտավազդ Մ.-ի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան ժամը 10.31-ի սահմաններում Ամասիա-Ալվար ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով Արտավազդ Մ.-ն, բռնկված հրդեհից ստացած այրվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն օրը երեկոյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արտավազդ Մ.-ն ստացած ծանր վնասվածքներից մահացել է:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: