Խոհանոցում թունավորվել են ինքնաշեն գազօջախից արտանետված շմոլ գազից
06.02.2017 10:58
Թունավորում
Փետրվարի 4-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1968 թ. ծնված Անուշ Մ.-ն, 1979 թ. ծնված Ամալյա Մ.-ն և 1976 թ. ծնված Անահիտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1989 թ. ծնված Արմեն Մ.-ն հաղորդում է տվել, որ Սարուխան գյուղում գտնվող իր պապիկի տանը՝ խոհանոցում ճաշ պատրաստելու ժամանակ, թունավորվել են ինքնաշեն գազօջախից արտանետված շմոլ գազից:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: