Խոշոր չափերի խարդախություն կատարելու մեղադրանքով
10.11.2012 11:49
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 9-ին, ժամը 08.35-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. ծնված Արտակ Ստեփանյանը, որը 2010 թ. մարտի 20-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խոշոր չափերիր խարդախություն կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: