ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խոշոր չափերով կատարված գողության մեղադրանքով հետախուզվողը` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Մայիսի 16-ին, ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը 2013 թ. հուլիսի 2-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Արտակ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: