Խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
11.07.2013 10:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 10-ին, ժամը 14.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը 2012 թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: