Խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով
10.07.2013 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի բակից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Տարոն Մ.-ն, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: