Խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով
01.10.2014 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 92 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Գ.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: