ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության համար

Հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության համար

Ոստիկանության ՔՈԳՎ և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին Ստեփանավանի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Վանիկ Մ.-ն, որը փետրվարի 26-ից ՌԴ Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: