Խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Խաղաղ Դոնի փողոցի 31 շենքից բերման են ենթարկել 1940 թ. ծնված Ստեփան Մ.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
