Արմավիրի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 7-ին ոստիկանները նշված տան և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերեցին 32 կիլոգրամից ավելի կանեփանման բույսեր, ստվարաթղթե արկղով ու պոլիէթիլենային տոպրակներով մարիխուանայի նմանվող զանգվածներ: Բայց սա ամենը չէր: Տանտերն ավտոտնակի սառնարանից ու մահճակալի միջից ոստիկաններին ներկայացրեց նույնատիպ զանգվածով ապակե երկու տարա: Ըստ 40-ամյա տղամարդու՝ մշակումն արգելված կանեփն ինքն էր ցանել տնամերձ հողամասում, իսկ զանգվածները թմրամիջոց են, որը պատրաստել էր կանեփից: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: