Խոշտանգման համար մեղադրվողը խուսափել է պատժի կրումից
05.09.2016 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12-ին, Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի տարածքից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Վրեժ Բ.-ն, ով օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի /խոշտանգումը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: