Խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը
                        06.12.2015 15:40
                        Հանրաքվե
                                                                                                                                            
                    
                                                            Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանից հաղորդում է ստացվել, որ Արաբկիրի տարածքում` «Այո»-ի շտաբի դիմաց ժամը 13.00-ի սահմաններում, մի տղա, իսկ ժամը 14.00-ի սահմաններում` մի տատիկ խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					