1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խոստովանել են Աբովյան քաղաքում կատարած սպանությունը

24.09.2014 10:59 Սպանություն

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք էր գործել բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944 թ. ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր` դիմել փախուստի:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):
ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի և Ճամբարակի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 03.15-ին, Աբովյան քաղաքից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Վարդան Բ.-ն, իսկ ժամը 04.35-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբատ գյուղից՝ 1991 թ. ծնված Համլետ Հ.-ն, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ, որ Ռաիսա Մարգարյանի սպանությունը կատարել են իրենք:
Գողոնը մասամբ առգրավված է:
Վարդան Բ.-ն և Համլետ Հ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: